ԱԱԾ-ն Երևանի N 20 դպրոց մտել է դասապրոցեսի ընթացքում, փոխտնօրենի ինքնազգացողությունը վատացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

սա

24News-ը Երևանի N 30 Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակցից տեղեկացավ, որ այսօր ՀՀ ԱԱԾ աշխատակիցները դպրոց են մտել դասապրոցեսի ընթացքում և բերման ենթարկել դպրոցի ուսուցչին։ Աշխատակցի խոսքով, այս պահին տնօրենն ու դպրոցի մանկավարժներից մի քանիսը գտնվում են քննչական կոմիտեում։

24News-ի աղբյուրի փոխանցմամբ, ԱԱԾ աշխատակիցների հանկարծակի մտնելու հետևանքով դպրոցի փոխտնօրենի ինքնազգացողությունը շոկային իրավիճակից վատացել է։ 

Նշենք, որ քիչ առաջ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, դպրոցի աշխատակցին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե։ 

Քննչական կոմիտեն էլ, իր հերթին, հայտարարություն տարածեց, նշելով, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցների մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։ 24News-ը ուսումնասիրելով Քրեական օրենսգիրքը նկատեց, որ ուսուցչի կողմից իրականացված արարքը վերաբերում է անառակաբարո արարք կատարելուն,որը կատարվել է վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն, ինչպես նաև կատարվել է հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ։

 

--00—ԱՊ