Ի՞նչ են քննարկել Պուտինի ծննդյան օրվա փակ ընդունելությանը․ «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 11, 24News

;;

«Իրավունք» օրաթերթը գրում է. «Թեև օրերս Մոսկվայում տեղի ունեցած ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումը բավականին լուսաբանվեց, սակայն գրեթե խոսակցություն չեղավ, թե ինչ է տեղի ունեցել նիստին նախորդած գիշերը, երբ նույն ղեկավարները հանդիպել էին Պուտինի ծննդյան կապակցությամբ:

Որոշ աղբյուրներ հայտնում են միայն, որ Պուտինի ծննդյան կապակցությամբ ԱՊՀ ղեկավարներին հրավիրել են Նովո Օգարևո: Տեղի է ունեցել լիովին փակ միջոցառում: Ըստ այդմ, բացի հասկանալի «ուտուշ-խմուշից», ստացել են շատ ծանրակշիռ տեղեկատվություն, տեղի են ունեցել մի անգամ այն լուրջ քննարկումներ, և ձեռք են բերվել նույնքան լուրջ պայմանավորվածություններ:

Թե կոնկրետ ինչ հարցերով, ոչ թե յոթ, այլ՝ տասնյոթ փակի տակ պահվող գաղտնիք է»:


Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։
 

 --00—ՍՊ