Տոկաևն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ պլյուս» ձևաչափը, ընդլայնել համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

gg

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ պլյուս» ձևաչափը համագործակցության տարածաշրջանային կապերի ընդլայնման համար: Այդ մասին նա հայտնել է Մոսկվայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ։ 

Համագործակցության նոր ձևաչափը, Տոկաևի խոսքով, հիմք կհանդիսանա ԱՊՀ տարածաշրջանային կապերի ընդլայնման համար: Ներկայումս ԱՊՀ-ում ընդգրկված են նախկին ԽՍՀՄ 9 երկրներ։ 

«ԱՊՀ-ի հեղինակությունը համաշխարհային ասպարեզում աճում է։ Անցյալ տարի հաստատվեցին ԱՊՀ դիտորդի և գործընկերոջ կարգավիճակները, ինչը ցույց տվեց մեր կազմակերպության աճը։ Որպես այս ինստիտուցիոնալ աշխատանքի շարունակություն՝ առաջարկում եմ դիտարկել «ԱՊՀ պլյուս» ձևաչափի ստեղծման հարցը», -ասել է Ղազախստանի նախագահը։ 

--00—ՍՊ