Միհրան Պողոսյանի կուսակցությունը հաղորդում է ներկայացրել դատախազություն և Հակակոռուպցիոն կոմիտե

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

ՄՊ

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Արմինե Սիմոնյանը, ՀՀՄ երիտասարդական միության անդամ Նանե Բաղդասարյանը ոստիկանների ապօրինի գործողությունների մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 18-ին` 23:15-ի սահմաններում, քաղաքացիական հագուստով անձինք՝ պարեկային ծառայության ուղեկցությամբ, առանց որևէ հիմնավորման կանգնեցրել են «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության անդամների մեքենան, ինչից հետո ՀՀՄ փոխնախագահ Արարատ Ավետիսյանը, ԳՄ անդամներ Հայկ Ստեփանյանը և Արմինե Սիմոնյանը, ինչպես նաև կուսակցության երիտասարդական միության այլ անդամներ բռնի ուժով բերման են ենթարկվել ՆԳՆ ոստիկանության Երևանի Շենգավիթի բաժին:
Ընդհանուր առմամբ ձերբակալվել է կուսակցության 8 անդամ, նրանցից 3-ը՝ երիտասարդ աղջիկներ:

 

Բռնի ուժի կիրառմամբ՝ անհիմն ձերբակալված ՀՀՄ կուսակցության 8 անդամները ողջ գիշեր Շենգավիթի բաժնում պահվելուց հետո ազատ են արձակվել:

 

Ոստիկանության կողմից ներկայացված որևէ կասկած չի հիմնավորվել։

Բուժզննման արդյունքում Արմինե Սիմոնյանի մոտ ախտորոշվել է կապանաջլային վնասվածք ձախ ուսի հատվածում, հնարավոր է պատռվածքով, որն առաջացել է ոստիկանության ծառայողի կողմից բռնի ուժի կիրառմամբ բաժին բերման ենթարկելու ընթացքում։

Նանե Բաղդասարյանը վնասվածքներ է ստացել դաստակի և ուսի հատվածներում։ Ոստիկանների գործողություններից տուժել են նաև ՀՀՄ երիտասարդական միության այլ անդամներ։

Հավելենք՝ Ոստիկանության բաժնում ՀՀՄ կուսակցության որևէ անդամի չի տրվել հնարավորություն կապ հաստատելու փաստաբանի կամ հարազատի հետ: Հավելենք՝ Ոստիկանության բաժնում ՀՀՄ կուսակցության որևէ անդամի չի տրվել հնարավորություն կապ հաստատելու փաստաբանի կամ հարազատի հետ:
 

--00—ԱՊ