ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Գրող, հրապարակախոս Վահրամ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ուրեմն. դեկտեմբերի 2-ին ստացել եմ քաղաքացի Միքայել Մովսեսի Պողոսյանի՝ իմ դեմ ներկայացված հայցադիմումի պատճեն։ Դրանով, հայցվոր Պողոսյանը ինձնից պահանջում է հրապարակավ ներողություն խնդրել իրեն վիրավորելու համար։
Ես մեծ հաճույքով եւ բավականությամբ կխնդրեմ եւ հարցն այն է, որ եթե քաղաքացի Միքայել Մովսեսի Պողոսյանը ինձ սահմանված կարգով տեղեկացներ իր՝ վիրավորված լինելու մասին, ապա ես, պարզելով, թե ինչն է խնդիրը՝ առանց դատարան դիմելու էլ ներողություն կխնդրեի, ինչը սույն գրառմամբ կատարում եմ։
Ըստ հայցող կողմի, նոյեմբերի 20-ին իմ ֆեյսբուքյան էջի վրա եղել է youtube-յան օտար օգտատերի մի տեսանյութի հղում, իսկ հղմանը կից ես գրել եմ, թե այս տեսանյութում ներկայացվող անձինք «ծախու միս», «ոռաբաց ստահակ» և «անկարող բոզի թուլա» են։
Պարզվել է, որ ես ճիշտ չեմ եղել։
Եվ այսպես, ես հաճույքով ներողություն եմ խնդրում Միքայել Մովսեսի Պողոսյանից այն բանի համար, որ, ըստ հայցի, ես նրան անվանել եմ «ծախու միս», «ոռաբաց ստահակ» և «անկարող բոզի թուլա»։
Ավելին, ես պնդում եմ, որ հայցվոր Պողոսյանը, «ծախու միս», «ոռաբաց ստահակ» և «անկարող բոզի թուլա» չէ»։
--00—ՄՀ