Մ-4 միջպետական ճանապարհի Սևանով անցնող հատվածում թեթև ձյուն է տեղում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22 , 24News

ճ.pn
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: 

--00—ԼՀ