Ստավրոպոլի հնագույն հայկական գյուղը մարդասիրական օգնություն է ուղարկել Կուրսկի մարզ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23 , 24News

Сни

Ստավրոպոլի երկրամասում գտնվող հայկական Էդիսիա գյուղն ավելի քան 16 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Կուրսկի մարզ՝ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներից տուժածներին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը։

Օգնության արշավը նախաձեռնել է Էդիսիայում գործող «Նոյյան տապան» հասարակական կազմակերպությունը (ղեկավար՝ Կարեն Զարգարով)։

Մարդասիրական բեռը ներառում է 10,5 տոննա ալյուր, 3,5 տոննա մակարոնեղեն, 1,1 տոննա շաքար, 2 տոննա խմելու ջուր, արագ պատրաստման սնունդ, անձնական հիգիենայի միջոցներ, լվացքի փոշիներ, ավելի քան 120 զույգ մանկական կոշիկ, 150 գազայրիչ, քողարկման ցանցեր, 2 գլանափաթեթ պոլիէթիլենային թաղանթ և այլն:

Էդիսիան Ստավրոպոլի հայաբնակ հին գյուղ է: Հիմնադրվել է 18-րդ դարի վերջին։

--00—ԼՀ