ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News
Նոյեմբերի 12-ին Ստոկհոլմում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է «Ericsson» ընկերություն։ Վերջինիս նախագահ, գլխավոր տնօրեն Բորյե Էկհոլմի ուղեկցությամբ նախարար Միրզոյանը ծանոթացել է ներկայիս պայմաններում առավել արդիական ուղղություններով ընկերության գործունեությանն ու արձանագրված առաջընթացին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Անդրադարձ է կատարվել Հայաստանում ընկերության գործունեությանը և համագործակցության հետագա հնարավորություններին։
--00—ԼՀ