ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News
Ռուսաստանի և Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցրել միմյանց, որոնց հետևանքով բռնկվել են հրդեհներ, տեղի են ունեցել ավերածություններ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ինտերֆաքս»-ը, վկայակոչելով տեղի իշխանություններին, նշում է, որ ՌԴ Ռոստովի մարզի Կոնստանտինովսկի շրջանում անօդաչու թռչող սարքի ընկնելու պատճառով հրդեհ է բռնկվել արդյունաբերական ձեռնարկությունում:
Ըստ տարածաշրջանի ղեկավարի պաշտոնակատար Յուրի Սլյուսարի՝ հրդեհի մակերեսը կազմել է հինգ քառակուսի մետր, այն արագ մարել են։ Տուժածներ չկան։
Ավելի վաղ Սլյուսարը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ է ոչնչացվել Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջանում, տուժածներ և ավերածություններ չկան։ Ռոստովի մարզում խոցված ԱԹՍ-ի մասին հաղորդել է նաև ՌԴ Պաշտպանության նախարարությունը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ