Տավուշի մարզի ցլերն ի՞նչ եղան, որ կովերին արհեստական եղանակով են սերմնավորելու. Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

267178

Տավուշի մարզպետարանը մրցույթ է հայտարարել 1410 կովերին արհեստական բեղմանավորելու համար
Տավուշի մարզպետարանը հայտնում է, որ կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշմամբ հաստատված՝ «Մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի» շրջանակներում նախատեսվում է պետական աջակցություն ցուցաբերել կովերի արհեստական սերմնավորման գործընթացին՝ յուրաքանչյուր սերմնավորման համար փոխհատուցելով 10 հազար դրամ (5 հազար դրամը կվճարի անասնատերը)։ Այս մասին գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը։

«Ծրագրի համաձայն՝ Տավուշի մարզում նախատեսվում է 2025 թվականին սերմնավորել 1410 գլուխ կով։ Ծրագրին մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել այն կազմակերպությունները, որոնք ունեն․

ա/ տվյալ ոլորտում գործունեություն իրականացնելու առնվազն մեկ տարվա փորձ և համապատասխան գործունեությամբ զբաղվելու հավաստագիր ունեցող մասնագետներ,

բ/ ունեն վարկային դրական պատմության վերաբերյալ զեկույց, որի համաձայն, ըստ ԱՔՐԱ տեղեկատվության համակարգի, դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում չեն ունեցել գումարային 60 օր և ավել ժամկետով

ժամկետանց վարկային պարտավորություններ։Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս/թ դեկտեմբերի 12-ը, ժամը 12։00-ը։ Տավուշի մարզի ցլերը ի՞նչ եղան, որ կովերին արհեստական եղանակով են սերմանավորելու։ Կովին արհեստական սեմնավորելը դժվար գործ է, կովերը սերմնավորող մասնագետին պոզերով խփում են, ոտքերով հարվածում»։

--00—ՅՄ