ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Երգիչ, երգահան Էլթոն Ջոնը հայտարարել է, որ չի կարողացել դիտել իր նոր մյուզիքլը, որովհետև ինֆեկցիայի պատճառով կորցրել է տեսողությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Էլթոն Ջոնը դեկտեմբերի 1-ին Լոնդոնում այցելել է «Սատանան կրում է Պրադա» մյուզիքլի բացման երեկոյին և հանդիսատեսին ասել, որ չի կարողացել գալ փորձերից շատերին, որովհետև զրկվել է տեսողությունից։
«Ինձ համար շատ դժվար է այն (մյուզիքլը) տեսնել, բայց ինձ դուր է գալիս այն լսել, և այն հրաշալի էր հնչում այսօր», - ասել է երգիչը։
77-ամյա Ջոնը սեպտեմբերին հայտնել էր, որ ինֆեկցիայի պատճառով «աչքերից մեկի տեսողությունը շատ սահմանափակ է»։ Նա գրել էր, որ բուժվում է, բայց դա չափազանց դանդաղ գործընթաց է։
--00—ՅՄ