ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 24News
ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ, գեներալ-մայոր Փեթ Ռայդերը պաշտոնական հաղորդագրութուն է տարածել ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանի և ԱՄՆ պաշտպանության նախարար Լյոյդ Ջեյմս Օսթինի հանդիպման վերաբերյալ։
Հաղորդագրության մեջ մասնավորաբար ամրագրված է․
«Այսօր ԱՄՆ Պաշտպանության նախարար Լլոյդ Ջ. Օսթինը և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպման ընթացքում վերահաստատել են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը ու Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ընդհանուր նպատակը։
Գերատեսչությունների ղեկավարները քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության ընթացիկ և ապագա հարցերը, ինչպիսիք են՝ ռազմական կրթությունն ու պրոֆեսիոնալիզմը, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը և վերապատրաստումը:»
--00—ԱՊ