ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
«Վերին Լարս» անցակետը հատելու համար սպասում է ավելի քան 1,300 հայկական բեռնատար։ «Sputnik Արմենիա»-ի փոխանցմամբ, տեղեկությունը հայտնում են Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
«Ճանապարհը բաց է, սակայն տեղ-տեղ մերկասառույց է, ինչի պատճառով մեծ խցանումները պահպանվում են»,– նշվում է հաղորդագրությունում։
Ընդհանուր առմամբ, հերթում կանգնած է մոտ 4,600 բեռնատար տարբեր երկրներից։
--00—ՅՄ