ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Դեկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Զաքյան փողոցի թիվ 6-րդ շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Դավիթ Հունանյանի վարած «Mercedes GLE53» մակնիշի «80 DH 008» համարանիշի և Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Ալբերտ Գալստյանի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինիս վարորդը հոսպիտալացվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Մինչ պարեկների դեպքի վայր ժամանումը՝ «Mercedes»-ի վրայից համարանիշները հանել էին, իսկ վարորդ Դ. Հունանյանը դեպքի վայրում ներկայանում էր, որ ինքը դատավորի օգնական է և համարները հանել է, որպեսզի թե՛ անցորդները, թե՛ ԶԼՄ-ները իր ավտոմեքենայի համարներով չլուսաբանեն, մարդիկ , իր հարազատներն ու ծանոթները չիմանան, որ ինքը ավտովթարի մեջ է հայտնվել, սակայն գումարտակի հրամանատարի և տեղակալի հորդորներից հետո ինքնական համարները տեղադրեց ավտոմեքենայի վրա:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ