Երևանում այրել են «Kia Forte»-ն․ «գույքի դիտավորյալ ոչնչացում» հատկանիշով նախաձեռնվել է քրվարույթ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

photo_2024-12-31_15-32-22

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, հերթական ավտոմեքենայի հրկիզման դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցի թիվ 30 շենքի բակում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը՝ բակում կայանված «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը փորձել են մարել ավտոմեքենայի սեփականատեր Կարեն Ն․-ն և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ «գույքի դիտավորյալ ոչնչացում» հատկանիշներով։

--00—ՅՄ