Ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի և Վլադիկավկազի օդանավակայաններում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

Capture

Քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանի աշխատանքում: Այս մասին հաղորդել է ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։

Նշվում է, որ օդանավերի անձնակազմերը, ավիադիսպետչերները և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները թռիչքների անվտանգությունն ապահովելու համար:

Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն էլ հայտարարել է Վլադիկավկազի օդանավակայանի փակման մասին։ «Մոսկվայի ժամանակով ժամը 4:00-ից Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի շրջաններում անօդաչու թռչող սարքի վտանգ է հայտարարվել»,- նշել է նա։

Հանրապետության ղեկավարը նաև հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել անօդաչու թռչող սարքի հարձակումը Հյուսիսային Օսեթիա-Ալանիայում գտնվող Շալխի պոլիգոնի վրա։

--00—ՅՄ