Պահանջում եմ մարտ ամսվա մեջ արագ հանրաքվեի դնել ՀՀ «ուկրաինացումը», վստահ եմ, որ հայ ազգը մերժելու է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

photo_2025-01-10_17-28-38

ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն՝ բլեֆ է։ Այս մասին գրում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

«Այդ կեղծիքով նրանք մտադիր են երկիրը պահել կործանարար անորոշության մեջ։

Ես պահանջում եմ առնվազն մարտ ամսվա մեջ արագ հանրաքվեի դնել Հայաստանի «ուկրաինացման» հարցը, քանզի վստահ եմ, որ հայ ազգը մերժելու է այդ ինքնաոչնչացման ծրագիրը։ Ինչից հետո տարածաշրջանում ստեղծված տուրբուլենտությունը կվերանա և կսկսենք զբաղվել մեր երկիրը կառուցելով»,- գրել է նա:

--00—ՅՄ