Կդադարեցնենք բոլոր պատերազմները, ես կլինեմ այն մարդը, որ խաղաղություն է հաստատում․ Թրամփ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

п

ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալության իր ելությում հայտարրել է, որ իր վարչակազմի հետ կդադարեցնի բոլոր պատերազմները, նույնիսկ նրանք, որոնք չեն սկսվել։

«Ես կլինեմ այն մարդը, որ խաղաղություն է հաստատում»,- ասել է նա:

Թրամփը խոստացել է, որ ԱՄՆ Զինված ուժերը կկենտրոնանան միակ առաքելության վրա՝ հաղթել ամերիկայի թշնամիներին:

Նա նաև խոստանում է կառուցել ամենաուժեղ բանակը, որը երբևէ կտեսնի աշխարհը:

Ընդ որում, ԱՄՆ 47-րդ նախագահը ընդգծել է, որ ԱՄՆ-ի ռազմական հաջողությունն այսուհետ չափվելու է ոչ միայն մարտերում տարած հաղթանակներով, այլև պատերազմներով, որ կկանխվեն։

Թրամփը նաև արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Մեքսիկայի հետ սահմանին․

«Մենք միլիոնավոր հանցագործներին վերադարձնելու ենք այնտեղ, որտեղից նրանք եկել են», - ասել է նա։
 

--00—ՍՊ