Սկսվում է ԱՄՆ-ի «ոսկե դարաշրջանը»․ Թրամփը պաշտոնապես ստանձնեց նախագահի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

գ

 

Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնը: Նա նախագահի պաշտոնում իր առաջին ելույթում հայտարարել է՝ սկսված է Ամերիկայի ոսկե դարաշրջանը։

Թրամփը հավատարմության երդում է տվել Սահմանադրությանը և երկրին, ինչպես 2017-ին իր առաջին երդմնակալության ժամանակ․

«Այս օրվանից մեր երկիրը լինելու է ամենահարգվածն ամբողջ աշխարհում։  Մեզ կնախանձեն բոլորը, և մենք թույլ չենք տա որևէ մեկին օգտագործել մեզ, ինչպես նախկինում էր։

Մեր ինքնիշխանությունը կվերադառնա մեզ, մեր անվտանգությունը կվերականգնվի։ Այս պահից դադարում է Ամերիկայի անկումը»,- իր ելույթում ասել է նա։

ԱՄՆ 47-րդ նախագահը երդվել է պաշտպանել, պահպանել և աջակցել ԱՄՆ Սահմանադրությանը:
 

--00—ՍՊ