ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News
Հունվարի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Այդ մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:
Ա․ Սմբատյանը շնորհավորել է Շ․Պապուաշվիլիին խորհրդարանի նախագահ վերընտրվելու կապակցությամբ։ Հանդիպմանը քննարկվել է ՀՀ-Վրաստան ռազմավարական գործընկերության հարցերի լայն շրջանակ։ Երկուստեք կարևորվել է երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը։
--00—ՍՊ