ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News
Այսօրվա դրությամբ ԱՄՆ պաշտոնական քաղաքականությունն է ճանաչել միայն երկու սեռ՝ արական և իգական, այդ մասին իր երդմնակալությունից հետո հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է նաև հեռացնել բոլոր տրանսգենդեր զինծառայողներին բանակից, գրում է The Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները: Իր առաջին պաշտոնավարման ընթացքում ԱՄՆ նախագահն արդեն արգելել էր տրանսգենդեր մարդկանց զինվորական ծառայություն անցնել, այդ իրավունքը նրանք ստացել էին 2016 թվականին այն ժամանակ Սպիտակ տունը ղեկավարող Բարաք Օբամայի հրամանով:
Ջո Բայդենը 2021 թվականին իր երդմնակալությունից անմիջապես հետո վերացրեց այդ արգելքը՝ որոշելով, որ գենդերային ինքնությունը չպետք է խոչընդոտ հանդիսանա զինվորական ծառայության համար, և որ Ամերիկայի ուժը կայանում է նրա բազմազանության մեջ։

--00—ՍՊ