Աթենքում ՀՀ դեսպանություն է այցելել Հայաստան համահայկական հիմնադրամի Հունաստանի հանձնախմբի տնօրենը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

photo_2025-01-20_18-23-49

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն է այցելել Հայաստան համահայկական հիմնադրամի Հունաստանի հանձնախմբի տնօրեն Դանիել Ապիկյանը։ Այս մասին հայտնում են դեսպանությունից։

Դանիել Ապիկյանն առանձնազրույց է ունեցել Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի հետ, որի ընթացքում Դանիել Ապիկյանը դեսպան Մկրտչյանին ներկայացրեց Հիմնադրամի ապագա ծրագրերն ու նախաձեռնությունները։

--00—ՅՄ