Աննա Հակոբյանը տարել, կրթել է Ալեքսանդր Սիրունյանին, որոշել են, որ կարող է ԲԴԽ անդամ լինել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

Իշխանության կողմից որևէ որոշում տրամաբանության մեջ չէ, Աննա Հակոբյանը տարել, կրթել է Ալեքսանդր Սիրունյանին, որոշել են, որ նա կարող է ԲԴԽ անդամ լինել: Թիմը սպառել է իրեն, հավատարիմ մարդ չի մնացել, պոլի փեդ էլ լինի՝ պաշտոն են տալիս: 24TV«Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաստանի դիվանագիտական հիմնադրամ»-ի տնօրեն Նաիրի Հոխիկյանը:

Անդրադառնալով Վաշինգտոնում օրերս կնքված հայ-ամերիկյան փաստաթղթին, Հոխիկյանը նշեց, որ ՌԴ-ն ուրախ է այդ առիթով, եթե Բաքուն հարձակվի, նրանք ձեռքները հետ են քաշելու, ասեն՝ թող գան և պաշտպանեն,  իսկ ԱՄՆ-ն չի գալու, փրկի:

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։