Պահանջում ենք ՀՀ իշխանությանը ազատել Բաքվում պատանդառված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

ֆ

ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի 84-րդ արտահերթ շրջանային ժողովը խորը մտահոգություն է հայտնում Բաքվում տեղի ունեցող Արցախի բարձրաստիճան ռազմագերիների կեղծ «դատավարության» առնչությամբ․

Դատավարութիւն, որ սկսած է 17 Յունուարին, ուր ոտնակոխուած են մարդու տարրական իրաւունքները։

Դատավարութիւնը տեղի կ՚ունենայ ազէրիերէն լեզուով։

Միջազգային մամուլը և միջազգային ատեանները արտօնուած չեն մասնակցելու այս դատավարութեան։ Արցախի 8 բարձրաստիճան պատասխանատուներու դէմ յարուցուած են բազմատեսակ սուտ մեղադրանքներ անոնց սպառնալով ցմահ բանտարկութիւն։

Կը պահանջենք անյապաղ վերջ տրուի այս դաժան թատերաղախին և Արկատի Ղուկասեան, Բակօ Սահակեան, Արայիկ Յարութիւնեան, Ռուբէն Վարդանեան, Դաւիթ Իշխանեան, Դաւիթ Բաբայեան, Լևոն Մնացականեան, Դաւիթ Մանուկեան և բոլոր ռազմաքաղաքական բանտարկեալները շուտով ազատ արձակուին և տեղափոխուին Հայաստան։

Կը պահանջենք նաև ՀՀ իշխանութիւններէն դիմել միջազգային կառոյցներուն ու դատարաններուն, Ալիևի բանտերու մէջ ազատազրկուած, 44 օրեայ պատերազմի պատանդ-ռազմագերիները անյապաղ վերադարձնել հայրենիք։

Կը պահանջենք Եւրոմիութեան մաս կազմող բոլոր երկրներէն շուտով միջամտել Պաքուի իշխանութիւններու մօտ, որպէսզի ազատ արձակուին պատանդ-ռազմագերիները և պատժամիջոցներ նախատեսեն Ալիևի բռնակալ ու ցեղասպան ռէժիմի դէմ։

Փարիզ, Յունուար 17, 2025


 

--00—ՍՊ