Փաշինյանը Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարին գործուղում է Գերմանիա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

 

ֆֆ
Վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել․

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝ 

1. Վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Անահիտ Շիրինյանին 2025 թվականի փետրվարի 13-16-ը ներառյալ գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Մյունխեն)՝ Մյունխենի անվտանգության համաժողովի և Կյորբեր հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ կայանալիք «Մյունխենի երիտասարդ առաջնորդներ 2025» ծրագրին մասնակցելու նպատակով: 

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել Անահիտ Շիրինյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման ճանապարհածախսի և օրապահիկի ծախսի հատուցումը: 

3. Վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում 2 օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ։ 

4. Ընդունել ի գիտություն, որ գործուղման մյուս ծախսերը հոգալու է հրավիրող կողմը»:

--00—ՍՊ