Ռուս-ուկրաինական պատերազմը պետք է ավարտվի, զիջումների կգնան երկու կողմերն էլ․ Պետքարտուղարի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

ս

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ պետքարտուղարի թեկնածու Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ ապագա բանակցությունների հարցերից մեկն էլ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու դիմաց ՌԴ նկատմամբ նախկինում սահմանված պատժամիջոցների աստիճանական չեղարկումն է լինելու։

«Ռուս-ուկրաինական պատերազմը պետք է ավարտվի։ Կարևոր է իրատես լինել։ Ստիպված կլինի զիջումների գնալ ոչ միայն Ռուսաստանը, այլև Ուկրաինան»,- նշել է նա։

 --00—ՍՊ