Արմավիրի մարզի քրեական ոստիկաններին հաջողվել է կանխել վենդետան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

ոս

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիր մարզի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էջմիածին քաղաքի Պուշկին փողոցի հասցեներից մեկում հունվարի 14-ին սպանված 33-ամյա Անդրանիկ Պ․-ի հարազատներից մի կին և մի  տղամարդ թաղման տեղից հանկարծակի մտել են սպանություն կատարած կասկածյալի, Էջմիածին քաղաքի բնակիչ 36-ամյա Հապետ Կ․-ի տուն և վնասել պատուհանի ապակին և բակում կայանված ավտոմեքենայի դիմապակին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը և Վաղարշապատի բաժնի պետ Ասքանազ Դավթյանը։

Տեղում պարզվել է, որ վերը նշված արարքը կատարել են հանգուցյալ Անդրանիկ Պ․-ի մորաքույր՝ Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա Կարինե Ս․-ն և Անդրանիկ Պ․-ի եղբայր, Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Հայկ Պ․-ն, ովքեր հուղարկավորության մասնակիցների հետ մեքենայով եկել են կասկածյալի տան մոտ, անակնկալ իջել են մեքենայից, մուտք են գործել տան բակային հատված, որտեղ Հայկ Պ․-ն կոտրել է բակում կայանված, Արմավիրի մարզի բնակիչ 72-ամյա Ժիրայր Կ․-ին պատկանող «VAZ 2107» մակնիշի ավտոմեքենայի ձախ կողային հայելին և դիմապակին, իսկ Կարինե Ս․-ն գետնցի փայտ է վերցրել և հարվածել տան բակում գտնվող պատուհանին և կոտրել այն, որից հետո նշված ժամանակահատվածում բակային հատված են ներխուժել հուղարկավորության մոտ 15 այլ մասնակիցներ:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արմավիրի քրեական ու համայնքային ոստիկաներին հաջողվում է  բացատրական աշխատանքների շնորհիվ բակ մուտք գործած քաղաքացիներին հեռացնել դեպքի վայրից:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ