Գալեյանի նկատմամբ տնային կալանքն ու «Եռաբլուր» այցելելն անհնարին դարձնելը աբսուրդ է․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

ա
Փաստաբան  Սերգեյ Հարությունյանը գրում է․

«Ակնկալել, որ արամ սարգսյանի նախկին կուսակից, ամենաբացարկված դատավորն Արցախյան պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հոր վերաբերյալ արդարացման վերդիկտ կկայացնի, իրատեսական չէր, բայց որ այդ հոդվածով երկու տարի ազատազրկում կնշանակի և ի հեճուկս վճռաբեկ դատարանի որոշման տնային կալանք կկիրառի և անհնարին կդարձնի Եռաբլուր այցելելը` աբսուրդ էր և բոլոր սահմաններից դուրս:
 
Հ.Գ. Այսօր Գալեյանի պաշտպանը դատավորին կոչ արեց երկար խորհել որոշում կայացնելուց առաջ: Շարունակելով կոլեգայիս միտքը` վերջին տարիներին արադարադատությունը բռնաբարող բոլոր պաշտոնյաներին խորհուրդ կտամ խորհել և հիշել, որ գոյություն ունի տիեզերական արդարադատություն, համաձայն որի` ոչինչ հավերժ չէ և ամեն ինչ վերադառնում է»։ 

 

--00—ՍՊ