ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․
«Իրական ռազմական հանցագործ Ալիեւը, որ տասնամյակներով ատելություն է քարոզել էթնիկ հայի դեմ, որ անհնար է դարձրել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորումը, սանձազերծել է ագրեսիա, հովանավորել ու պարգեւատրել է հայ մարդկանց նկատմամբ վայրագությունների իրականացումը, ով կազմակերպել ու իրականացրել է 120,000 հայի էթնիկ զտումն ու բռնի տեղահանումը (այդ ամենը փաստերով է ապացուցվում) այսօր Բաքվում «դատավարություն» է կազմակերպել, անունն էլ դրել «նյուրեմբերգ», բացի այդ խոսում է ադրբեջանցիների՝ Հայաստանի հանդեպ «իրավունքներից»։
Ինչ էլ արդարացիորեն ասենք միջազգային հանրությանը ու տարբեր դաշնակիցներին իրենց սխալ պահելու համար, այս ամենին Ալիեւը հասել է մեծամասամբ Փաշինյանի շնորհիվ ու բոլոր նրանց, ովքեր շարունակում են սատարել մեր իրավունքներից ու արժանապատվություն հրաժարվող իշխանությանը…»։
--00—ՍՊ