Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանը, ՀՀ-ի հետ «սահմանազատման» գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

ա



Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե այսօր՝ հունվարրի 18-ին կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանային անվտանգության, Թուրքիայի կողմից Սիրիայի նոր իշխանությունների աջակցության հարցերը։ 

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարը հայտնել էր, որ սպասվում է հայ-ադրբեջանական խաղաղության կարգավորման գործընթացի շուրջ քննարկում։

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Բայրամովը Ֆիդանին իր հերթին տեղեկացրել է Հայաստանի հետ սահմանազատման գործընթացի մասին։ 
 


--00—ՍՊ