ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News
Գայի պողոտայում մեքենան բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել. վթարային իրավիճակ ստեղծած վարորդը փախչել է
Այսօր՝ հունվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Ավետիք Դ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, չկան։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Ըստ վարորդի հայտարարության՝ վթարի պատճառը եղել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դեպքի վայրից հեռացել է։
Պարեկային ծառայությունը պարզում է նաև այդ տեղեկատվությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ