ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրման գործընթացին, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ այդ գործընթացը սկսելու է ոչ այս տարի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։
«Պարոն Սիմոնյանն ի նկատի է ունեցել գործընթացի` ամբողջական ու բոլոր քաղաքացիների համար ուժի մեջ մտնելը, ինչը մեկնարկելու է հաջորդ տարվանից։
Խնդրում եմ լրատվամիջոցների գործընկերներիս այս գրառումս ընդունել ի գիտություն ու խմբագրել վերոնշյալ թեմայով հրապարակված նյութերը»։
--00—ՅՄ