ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News
Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի կայարաններից մեկում երկաթուղային գծերի բաց հատվածում քաղաքացի է հայտնվել։ Այս մասին 24News-ին հայտնեց մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Աննա Ասլանյանը։
«Սասունցի Դավթի կայարանում քաղաքացին պատահաբար շփոթել է մետրոյի ու երկաթգծի կայարանները և հայտնվել է երկաթուղային գծերի բաց հատվածում»,- մանրամասնեց խոսնակը։
Ասլանյանի խոսքով մեքենավարը տեսել է քաղաքացուն և արգելակել է։ Քաղաքացին որևէ վնասվածք չի ստացել, ամեն բան կարգին է։
Նշենք նաև, որ տվյալ միջադեպով պայմանավորված, գնացքը 10 րոպե ուշացումով է աշխատել։
Մերի Մանուկյան
--00—ՅՄ