Երևանում դիտվում է ըստ բաղադրության չտարբերակված փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

օդ.j

Երևան քաղաքում դիտվում է ըստ բաղադրության չտարբերակված փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Հունվարի 15-20-ն ընկած ժամանակահատվածում Կենտրոն վարչական շրջանում նախորդող շաբաթվա (հունվարի 8-15) համեմատությամբ փոշու միջին շաբաթական կոնցենտրացիան նվազել է 1.3 անգամ: 

Հոկտեմբեր ամսվա վերջին օրերից սկսած Կենտրոն վարչական շրջանում (Լուսավորիչ-Ագաթանգեղոս խաչմերուկ) փոշու կոնցենտրացիան մշտապես գերազանցել է ՍԹԿ-ն, սակայն հունվարի 19-ին և 20-ին փոշու կոնցենտրացիայի գերազանցում չի դիտվել: 

Փոշու կոնցենտրացիայի ՍԹԿ-ից գերազանցում դիտվել է միայն Նոր Նորք վարչական շրջանում հունվարի 19-ին՝ 1.2 և  20-ին՝ 1.1 անգամ, ինչը համարվում է անբարենպաստ։

Շենգավիթ և Արաբկիր վարչական շրջաններում փոշու կոնցենտրացիայի գերազանցումներ չեն դիտվել:

--00—ԼՀ