Ադրբեջանական քարոզչության օգտին աշխատող կազմակերպությունն ակտիվացել է Սյունիքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

photo_2025_01_25_14_04_44.thumb_

Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Ադրբեջանում մշակվում է «շրջակա միջավայրը թունավորող Հայաստանի հանքարդյունաբերության» գործունեության ազդեցությունն արտացոլող թվային քարտեզ։ Ադրբեջանական «Environmental Protection First» կոալիցիան մշակում է նոր թվային քարտեզ 2024թ․ իր կողմից ստեղծված ադրբեջաներեն, անգլերեն և հայերեն լեզուներով «Հայաստանի Հանրապետության հանքահումքային ռեսուրսները» քարտեզի հիման վրա, փոխանցում է «Փաստինֆո»-ն։

Հաշվի առնելով ադրբեջանական մեդիայում վերջին երեք տարիներին կազմակերպված քարոզչությունը ՀՀ-ում գործող հանքարդյունաբերական ընկերությունների դեմ՝ սա ոչ առաջին, ոչ էլ վերջին նյութն է այս թեմայով։ Եվ այս ամենով հանդերձ շատ մտահոգիչ է, որ Հայաստանում գործող որոշ կազմակերպություններ իրենց գործողություններով ակնհայտ նպաստում են ադրբեջանական այդ քարոզչության առաջմղմանը իսկ պատկան մարմինները պարզապես նիրհի մեջ են։
Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստան ավելի քան 6 անգամ արդեն այցելած եւ այդ առումով «հետախուզական» նպատակների տպավորություն թողնող չեխական «Առնիկա» կազմակերպությունը՝ «Հայաստանի հանքարդյունաբերական տարածքների էկոլոգիական վերափոխում» ծրագրի շրջանակում շրջել էր Սյունիքի մարզում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ