ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News
Այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում Երևան Գյումրի ավտոճանապարհին՝ Աշտարակի վարչական տարածքում, բախվել են «Toyota Camry» և «Avia» մակնիշի բեռնատարը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքաղիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Մահացածի մարմինը ավտոմեքենայից դուրս բերելու համար օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա, ապա դին պատգարակով մոտեցրել են դիատարին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Toyota»-ի վարորդը Երևանի բնակիչ 29-ամյա Շուշան Հոդաբաշյանն է, ով աշխատում է՝ որպես Տավուշի կայազորի զինվորական դատախազության դատախազ:
--00—ՅՄ