Յուրանը կարո՞ղ է դառնալ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ. ՀՖՖ արձագանքը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

դդ
Ռուսաստանցի մարզիչ Սերգեյ Յուրանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում հնարավոր նշանակման մասին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա ընդգրկված է ֆեդերացիայի ցուցակում:
 

«Ինձ համար հետաքրքիր կլիներ գլխավորել Հայաստանի ֆուտբոլի հավաքականը։ Ես պատրաստ եմ դիտարկել նման առաջարկ։ Առավել ևս, որ արդեն աշխատել եմ այդ երկրում։ Բայց ինձ դեռ կապ չեն հաստատել», - Յուրանի խոսքը մեջբերում է «РБ Sport»-ը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր հերթին չի մեկնաբանել տեղեկությունները, թե հնարավոր է` ռուսաստանցի մարզիչ Սերգեյ Յուրանը գլխավորի երկրի ազգային հավաքականը, «Матч ТВ»-ին ասել է ՀՖՖ մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը։

Նշենք՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը թափուր է 2024 թվականի հոկտեմբերից` Ալեքսանդր Պետրակովի հրաժարականից հետո։



--00—ՍՊ