ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
«Եթե Միացյալ Նահանգները որոշի հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, դա կլինի այդ երկրի՝ իր պատմության ընթացքում կատարած մեծագույն սխալը», - Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։
Նրա խոսքով՝ այդ օբյեկտները ցրված են Հանրապետության տարածքում և պաշտպանված են հակաօդային պաշտպանության հզոր համակարգերով:
«Ես կարող եմ ասել, որ այդ օբյեկտների վրա հարձակումը գրեթե անհնար է»,- ընդգծել է Արաղչին, հավելել՝ ներկայումս Իրանը միջուկային զենք չունի, բայց կարող է պատրաստել:
--00—ՍՊ