Արագածոտնի մարզում դիզվառելիք տեղափոխող բեռնատար է կողաշրջվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

dd

Այսօր՝ փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում «GAZ 53» մակնիշի դիզվառելիք տեղափոխող բեռնատարը Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Աշտարակ խոշորացված համայնքի Արուճ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհյատ հանգամանքներում բախվել է «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհի բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել: 
 
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: 

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 
 
Աղբյուրի տեղեկություններով՝ պարեկները պարզել են վարորդի ինքնությունը: Նա ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 
 

--00—ՍՊ