ՌԴ ԶՈւ-ն խոցել է ուկրաինական ռազմական օդանավակայանները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

kk
ՌԴ ԶՈՒ-ն հարված է հասցրել Ուկրաինայի Պոլտավայի մարզի Միրգորոդ բնակավայրում գտնվող օդանավակայանին: Այդ մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։ 
 
Նշվում է, որ ՌԴ Զինված ուժերի թիրախ են դարձել նաև Խարկով քաղաքում տեղակայված ռազմական ենթակառուցվածքների օբյեկտները:

Նշենք՝ ՌԴ ԶՈՒ զինծառայողները զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայում ռազմական և էներգետիկ օբյեկտներին։ Դրանից հետո ՈւկրԷներգո էներգետիկ ընկերությունը հայտարարել է երկրի հինգ շրջաններում վթարային անջատումների մասին։ 

--00—ՍՊ