Ավտովթար` Երևանում. «Mitsubishi»-ն բախվել է արագաչափ սարքի համար տեղադրված երկաթե սյանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

hh

 

Այսօր՝ փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 35-ամյա Ա. Հարությունյանը «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտում՝ հեծանվահրապարակի դաշտի հարևանությամբ, դեռևս անհյատ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել արագաչափ սարքի համար օգտագործվող երկաթե սյանը: 
 
Shamshyan-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 
 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

 


 

--00—ՍՊ