ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
Stratfor վերլուծական կենտրոն․ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծում երկու չհամաձայնեցված հոդվածների մասին ընդգծում են այն, որ թեև խաղաղ պայմանագրի կնքումը տեսականորեն մոտ է, սակայն սահմանազատման հետ կապված հարցերը, հավանաբար, կհանգեցնեն մոտ ապագայում խաղաղության պայմանագրի կնքման ձգձգմանը։
Միևնույն ժամանակ, ըստ վերլուծական կենտրոնի, հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը կարող է աճել տարվա երկրորդ կեսին, եթե սահմանազատման գործընթացը դադարեցվի: Սակայն մոտ ապագայում մեծ էսկալացիայի ռիսկը, ըստ վերլուծական կենտրոնի, կմնա բավականին ցածր։
--00—ՍՊ