Մահացել է Գերմանիայի նախկին նախագահ Հորսթ Քյոլերը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

g
Կարճատև, ծանր հիվանդությունից հետո 81 տարեկան հասակում մահացել է Գերմանիայի նախկին նախագահ Հորսթ Քյոլերը:

Քյոլերն առաջին անգամ Գերմանիայի նախագահ է ընտրվել 2004 թվականին և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև2010 թվականը, երբ անսպասելիորեն հրաժարական է տվել։

 Մինչ ԳԴՀ ղեկավարի պաշտոնում աշխատելը Հորսթ Քյոլերը գլխավորում էր Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ): 2017 թվականին նշանակվել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի անձնական բանագնաց՝ Արևմտյան Սահարայի շուրջ վեճի կարգավորման հարցով։ 2019 թվականին Հորսթ Քյոլերը առողջական պատճառներով թողեց այդ պաշտոնը։ 

--00—ՍՊ