ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
Գյումրիում տեղի Է ունեցել Մոսկվայի կառավարության աջակցությամբ քաղաքի ուղղափառ եկեղեցիներին հանձնված եկեղեցական Սպասքի հանդիսավոր օծումը: Արարողությունը տեղի Է ունեցել ռուսական 102-րդ ռազմաբազայի նահատակ Ցարիցա Ալեքսանդրա տաճարում՝ Սուրբ Պատարագից անմիջապես հետո:
Մոսկվայի կառավարությունը ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրամանատարության հետ համագործակցությամբ եկեղեցական սպասք է փոխանցել Գյումրիի ուղղափառ եկեղեցիներին, հայտնում է Ռուսական տունը։
Օծված սպասքը կդառնա Գյումրու ուղղափառ հավատացյալների հոգևոր կյանքի մի մասը:
--00—ՍՊ