ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
Լևոն Արոնյանը ընդգրկվել է 2024թ.-ին ամենաբարձր վաստակած շախմատիստների տասնյակում։ Այս մասին հայտնում է Forbes-ը:
«Հավերժ երիտասարդ Լևոնը ևս մեկ անգամ ապացուցեց, որ դեռ վաղ է նրան դուրս մղելը: Արոնյանի անսպասելի հաղթանակը ԱՄՆ գավաթում նրան բերեց 90.000 դոլար, իսկ հետո, ավանդույթի համաձայն, հաղթանակներ Grand Chess Tour-ում և Champions Chess Tour-ում»,- գրում է Forbes-ը:
Ընդհանուր առմամբ Արոնյանը վաստակել է 257 385 դոլար։
--00--ԱՀ