Արոնյանը 2024թ.-ին ամենաբարձր վաստակած շախմատիստների տասնյակում է. Forbes

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

արոնյան

 Լևոն Արոնյանը ընդգրկվել է 2024թ.-ին ամենաբարձր վաստակած շախմատիստների տասնյակում։ Այս մասին հայտնում է Forbes-ը:

«Հավերժ երիտասարդ Լևոնը ևս մեկ անգամ ապացուցեց, որ դեռ վաղ է նրան դուրս մղելը: Արոնյանի անսպասելի հաղթանակը ԱՄՆ գավաթում նրան բերեց 90.000 դոլար, իսկ հետո, ավանդույթի համաձայն, հաղթանակներ Grand Chess Tour-ում և Champions Chess Tour-ում»,- գրում է Forbes-ը: 

Ընդհանուր առմամբ Արոնյանը վաստակել է 257 385 դոլար։

--00--ԱՀ