ՀՀ-ին ակնարկել են խզել հարաբերությունները ՌԴ-ի հետ․ դեսպանը՝ եվրոպացի պաշտոնյաների ելույթների մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

Screenshot_1

Հայաստանին ակնարկել են խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` խոսելով Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների ղեկավարների՝ վերջերս Հայաստան կատարած այցի մասին։

«Այո, Եվրոպան հիանալի է, բայց դուք պետք է միաժամանակ խզեք կապերը Ռուսաստանի հետ», - այսպես, ըստ դիվանագետի, կարելի է մեկնաբանել Երևանում ելույթ ունեցած եվրոպացի քաղաքական գործիչների ուղերձները։

Իհարկե, Երևանի ինքնիշխան որոշումն է` որ ինտեգրացիոն կառույցում լինել՝ ԵՄ-ում, թե ԵԱՏՄ-ում, ասել է դիվանագետը Sputnik Արմենիա ռադիոյի «Աբովյան Time»-ի եթերում։ Բայց կան օբյեկտիվ իրողություններ` երկիրը չի կարող լինել միաժամանակ երկու մաքսային միություններում։

Հատկապես հաշվի առնելով Արևմուտքի վերաբերմունքը Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։

--00—ՅՄ