Ապամոնտաժվել է Աբովյան քաղաքի բենզալցակայաններից մեկը. ՔՏՀԱ տեսչական մարմին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

,
,

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշման հիման վրա ապամոնտաժվել է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակ թիվ 15 հասցեում շահագործվող բենզալցակայանը:

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա 2023 թվականից Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել Սահմանադրության հրապարակ թիվ 15 հողամասում շահագործվող բենզալցակայանի նկատմամբ։

Արդյունքում, արձանագրված իրավախախտումների հիմքով, Տեսչական մարմնի ղեկավարի համապատասխան որոշմամբ բենզալցակայանի աշխատանքներն ամբողջությամբ դադարեցվել են։  Միաժամանակ, Տեսչական մարմինը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ բենզալցակայանի զբաղեցրած և դրա սպասարկման համար նախատեսված հողի օտարման գործընթացին իրավական գնահատական տալու համար։

Փետրվարի 12-ին տնտեսավարողի միջոցներով նշված հասցեում շահագործվող բենզալցակայանն ամբողջությամբ ապամոնտաժվել է։

--00--ԱՀ