Չի բացառվում, որ Միացյալ Նահանգները դադարի շարունակել խաղաղության հասնելու գործընթացը․ Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

479115280_10235024385054238_8319726376782543923_n

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ ««Ուկրաինան և Եվրոպան պետք է մասնակցեն ցանկացած բանակցությունների՝ կապված Ուկրաինայում պատերազմի ավարտի հետ»: Եվրոպական մի շաք երկրների արտգործնախարարներն այսօրվա հայտարարութամբ պատրաստակամություն են հայտնել նաև ուժեղացնել աջակցությունն Ուկրաինային՝ պաշտպանելով նրա անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

Երեկ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի վերաբերյալ հեռախոսազրույցով արձանագրվել էր պատերազմը դադարեցնելու և խնդիրները լուծելու երկկողմ ցանկությունների և պատրաստակամության մասին:

Եվորպայի այսօրվա հայտարարությունից երևում է, որ պատերազմն այս փուլում և այս ստատուս-քվոյով կանգնեցնելն այդքան էլ իրենց սրտով չէ: Նրանք, ըստ էության ակնարկել են նաև Ուկրաինայում պատերազմը շարունակելու մասին, քանզի ակնհայտ է, որ Ռուսաստանը չի համաձայնվի ԵՄ առաջ քաշած պայմաններով լուծումներին: 

Ամերիկյան վարչակազմին կհաջողվի արդյոք մոտեցնել Ռուսաստանի և Եվրոպական լոկոմոտիվ երկրների ստրատեգիական դիրքորոշումները՝ առայժմ բարդ է ասել: Չի բացառվում, որ Միացյալ Նահանգները, մի քանի փորձերից հետո, դադարի շարունակել խաղաղության հասնելու գործընթացը և Եվրոպան ստիված լինի միայնակ առերեսվել ուկրաինական պատերազմի ընթացքի ու հետևանքների հետ: Հատկապես, որ այդ պատերազմի հարցում Եվրոպան միասնական չէ և երկրներն ունեն տարբեր շահեր ու ակնկալլիքներ:

Այդ պարագայում կարող է ընդլայնվել ռազմական գործողությունների աշխարհագրությունը՝ իր մեջ ընդգրկելով եվրոպական այլ տարածքներ: Իսկ պատերազմին հատկացվող և ավելացող ծախսերն ու խորացող սոցիալական պրոբլեմները կհանգեցնեն երկրների հասարակությունների աճող դժգոհությանն ու հնարավոր իշխանափոխությունների:

Խաղաղ ու կայուն զարգացող աշխարհի մասին պատրանքներ ունենալը՝ թերևս վաղաժամ է»:

--00—ՅՄ