ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
Փետրվարի 21-ի ողջ գիշերը և առավոտյան Գեղարքունիքի մարզում առատ ձյան տեղումները շարունակվում են, որի արդյունքում Գավառում և Ճամբարակում ձյան շերտի բարձրությունը կազմում է մինչև 50, Սևանում և Մարտունիում մինչև 30, իսկ Վարդենիսում մինչև 20 սանտիմետր, հայտնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։
Ողջ գիշեր և առավոտյան ճանապարհները սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացվում են ավտոճանապարհների անցանելիության և մշակման աշխատանքներ, որի արդյունքում Գեղարքունիքի մարզում ժամը 10։00-ի դրությամբ փակ ավտոճանապարհներ չկան, սակայն բարձրլեռնային որոշակի հատվածներ դժվարանցանելի են, ինչը պայմանավորված է քամիներով և բքերով։
Ճանապարհները սպասարկող կազմակերպություններն աշխատում են շուրջօրյա ռեժիմով։ Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ, անհրաժեշտությունից ելնելով մարզի համայնքապետարանների ենթակայությամբ առկա տեխնիկան նույնպես ներգրավվում է մարզի ավտոճանապարհների մաքրման աշխատանքներում։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Գեղարքունիքի մարզով անցնող միջպետական, հանրապետական, ինչպես նաև մարզային և համայնքային նշանակության ավտոճանապարհները բաց են և անցանելի։
--00—ՅՄ